Կարևոր իրադարձություններ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

18 Օգոստոս, 2019 15:56
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Քաբուլում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Պայթյունի հետևանքով զոհվել է 63 մարդ, ևս ավելի քան 180-ը՝ տուժել։

Պայթյունը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ՝ հարսանեկան սրահներից մեկում, տեղական ժամանակով 22:40-ին:   Պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը: Ականատեսների պատմելով՝ նա միտումնավոր հայտնվել է ամենամարդաշատ տեղում և գործի դրել պայթուցիկը: Ընդհանուր առմամբ, հարսանիքին մասնակցել է մոտ 1000 մարդ: Ավելի վաղ «Թալիբան» շարժումը հերքել է իր մասնակցությունը միջադեպին:
 

Լրահոս

Դիտել ավելին