Կարևոր իրադարձություններ

Վրաստանում հանգստյան տների սեփականատերերը իշխանություններից փոխհատուցում են պահանջում

18 Օգոստոս, 2019 14:32
Վրաստանում հանգստյան տների սեփականատերերը իշխանություններից փոխհատուցում են պահանջում

Վրացական հյուրանոցներից մեկի սեփականատեր Մանանա Մենաբդեն հայտնել է, որ Քոբուլեթում մեծ հյուրանոցներ ունեցող գործարարները բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով փոխհատուցում ռուս զբոսաշրջիկների հոսքի կրճատման համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սեփականատերը պատմել է, որ այդ պահանջը նրանք ներկայացրել են իշխանություններին, քանի որ քաղաքական խնդիրների պատճառով  զբոսաշրջային բիզնեսը հայտնվել է վատ վիճակում: Մինչ այդ, զբոսաշրջիկների 70 տոկոսը եղել է Ռուսաստանից, իսկ մնացածը եղել են հայեր ու վրացիներ:

«Մենք պահանջում ենք, որ իշխանություններն օգնեն մեզ կարգավորել իրավիճակը, թող ֆինանսական օգնություն հատկացնեն մեզ»,- ասել է Մենաբդեն:

 

Լրահոս

Դիտել ավելին