Կարևոր իրադարձություններ

Վաղը տեղի կունենա Ամուլսարի հարցով հանդիպում վարչապետի հետ

18 Օգոստոս, 2019 12:20
Վաղը տեղի կունենա Ամուլսարի հարցով հանդիպում վարչապետի հետ

Երկուշաբթի օրը՝ օգոստոսի 19-ին, ժամը 12:00-ին, Բաղրամյան 26 հասցեում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել: Հրավիրյալների թվում կան բնապահպաններ, Ջերմուկ համայնքի ավագանին, դպրոցներն ու Ամուլսարի համար պայքարող ակտիվիստները և այլ անձիք։ Ջերմուկցիները, սակայն, որոշել են ավելի ներկայանալի լինել: Ահա թե ինչու մոտավորապես 50 մեքենաներով պատրաստվում են Ջերմուկից գալ Երևան՝ արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումը՝ կապված Ամուլսարի շահագործման հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին