Կարևոր իրադարձություններ

Վեդի-Լանջառ ճանապարհից «Hondain» դուրս է եկել և ընկել ջրատարի մեջ. երկու հոգի հոսպիտալացվել է

18 Օգոստոս, 2019 10:16
Վեդի-Լանջառ ճանապարհից «Hondain» դուրս է եկել և ընկել ջրատարի մեջ. երկու հոգի հոսպիտալացվել է

Օգոստոսի 18-ին` ժամը 04:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վեդի-Լանջառ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Hyundai Sonata» մակնիշի (վարորդ՝ Վարդան Բ., ծնված 1982 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրատարի մեջ, ինչի հետևանքով վարորդը և ուղևոր` Օլգա Գ.-ն (ծնված 1988 թ.), հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: 
 

Լրահոս

Դիտել ավելին