Կարևոր իրադարձություններ

Օդանավակայանում հեռախոս գողացած կինը հայտնաբերվել է

17 Օգոստոս, 2019 18:27
Օդանավակայանում հեռախոս գողացած կինը հայտնաբերվել է

Օգոստոսի 16-ին ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի կին օդանավակայանի մեկնման սրահի զուգարանից գողացել է «Այֆոն XR» բջջային հեռախոս:

Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողությունը կատարելու կասկածանքով կինը հրավիրվեց գծային բաժին:

Նա բացատրական աշխատանքի շնորհիվ տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել բջջային հեռախոսը: Տուժողը հայտնաբերվել է: Հեռախոսը վերադարձվել է տիրոջը, որն էլ հրաժարվել է հաղորդում տալ: Նախապատրաստվում են նյութեր:

 
   
 

Լրահոս

Դիտել ավելին