Կարևոր իրադարձություններ

«Փող աշխատեք, հարստանաք և հարստացնեք մեր երկիրը»․ Նիկոլ Փաշինյան

17 Օգոստոս, 2019 18:14
«Փող աշխատեք, հարստանաք և հարստացնեք մեր երկիրը»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց Ծաղկաձորում ընթացող «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես համաժողովը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեցոր այս համաժողովում  ՀՀ կառավարության հռչակած առաջնահերթություններից երեքի մասով էլ Կոտայքում որոշակի զարգացում կա։

«Առաջինը՝ գյուղատնտեսությունն է։ Ես հենց դա նկատի ունեիերբ խոսում էի գյուղատնտեսության արդյունաբերականացման մասին։ Այն , ինչ-որ մենք տեսանքմասնավորապես՝ ելակի արտադրության նոր տեխնոլոգիայի վերաբերյալդա հենց գյուղատնտեսության արդյունաբերականացումն է, և այս տարի այսպիսի միտումներ Հայաստանում ,բարեբախտաբարկան ու այս տարի Հայաստանից ելակի արտահանումը երեք անգամ ավելացել է։ Սա շատ լուրջ ցուցանիշ է։ Ինչով է  նաև կարևոր ցուցանիշորովհետև այս արտադրությունը եղանակային պայմաններից շատ մեծ կախվածություն չունի։ Այսինքն՝ սա արդեն արդյունաբերական գյուղատնտեսություն էորը մեր ուղղությունն է։ Չի կարելի 21–րդ դարում եղանակին սպասել՝ կարկուտ կգաթե չի գա և այլն»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ հաջորդ ուղղությունները զբոսաշրջությունն  է ու մշակվող արդյունաբերությունն է։

«Այստեղ մենք տեսանք ափարթ հյուրանոցների երկու նախագծերորը նոր երևույթ է Հայաստանում ևհուսով եմոր դա հաջողություն կունենա։  Մենք տեսանք նաև մշակվող արդյունաբերության նմուշներինչպես նաև որոշակի տեխնոլոգիական գործունեության նմուշներ։  Եվ մեր խնդիրն է խթանել այս ամենը»,- հավելեց Փաշինյանը։

Փաշինյանի կարծիքով՝ այս համաժողովների ամենակարևոր դերն է Հայաստանի Հանրապետության հնարավորինս շատ քաղաքացիների մղելքաջալերելխրախուսել տնտեսական գործունեությունը։

«Մեր շահագրգռվածությունը այն չէոր մենք փող աշխատենքմեր շահագրգռվածությունը այն էոր դուք փող աշխատեքևհետևաբարմենք դա համարում ենք մեր առաքելությունը։ Իհարկեերբ ասում ենք փող աշխատելնկատի ունենք օրինական աշխատանքով և արդար մրցակցության պայմաններում։ Սաթերևսամենակարևոր ուղերձն էոր ուզում ենք գործարարներին հղել։ Կրկնում եմ՝ մեր նպատակը այն չէոր մենք փող աշխատենքմեր նպատակն էոր դուք փող աշխատեք և ,այոհարստանաք և հարստացնեք և ոչ թե մեզայլ երկիրըպետությունըժողովրդին»,- եզրափակեց Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին