Կարևոր իրադարձություններ

Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. Ուկրաինայում ՀՀ դեսպան

17 Օգոստոս, 2019 16:00
Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված հրդեհի վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան. Ուկրաինայում ՀՀ դեսպան

Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված ուժեղ հրդեհի զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի էր էջում գրել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

«Օգոստոսի 16/17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի արդյունքում առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել: Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ: Ըստ ոստիկանության տվյալների, վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Զոհվածների որոշ մասի ինքնությունն առայժմ ճշտված չէ»,- գրել է դեսպանը:

 

Լրահոս

Դիտել ավելին