Կարևոր իրադարձություններ

ՍԴ դատավորները մերժում են իշխանությունների առաջարկը. «Հրապարակ»

17 Օգոստոս, 2019 08:27
ՍԴ դատավորները մերժում են իշխանությունների առաջարկը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի շուրջ թնջուկը չի հանգուցալուծվի նաեւ իշխանության առաջարկած օրենսդրական փոփոխությունների արդյունքում։

Հիշեցնենք․ իշխանությունը,  հրաժարականի դիմաց, առաջարկել է ցմահ աշխատավարձ եւ սոցիալական երաշխիքներ, ինչպես նաեւ սպառնալիք՝ հրաժարական չտալու դեպքում քրեական հետապնդման ենթարկվելու հեռանկարով։

Մեր տեղեկություններով՝ ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել այդ առաջարկը, քանի որ, նախ, նման օրենքն ապօրինություն է, եւ եթե անգամ իրենց փոխարեն եկած նոր ՍԴ դատավորներն այն հակասահմանադրական չճանաչեն, ապա Փաշինյանի իշխանության հեռացումից հետո հաստատ ոչ միայն ցմահ աշխատավարձը չի պահպանվի, այլեւ իրենք ստիպված կլինեն տարիներ անց պետությանը վերադարձնել այդ գումարներն ու պատասխան տալ անօրինական գործընթացին մասնակից լինելու համար։ Եվ երկրորդ․ ընդունելով առաջարկը՝ կնշանակի ընկրկել իշխանության շանտաժի առաջ։ Ի դեպ, իշխանական կուլիսներում քննարկվում է ՍԴ դատավորի թեկնածություններ առաջադրելու վերջին՝ ամենածայրահեղ տարբերակը։

Իշխանության կողմից ՍԴ գործուղված նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի տեսլականի համաձայն՝ ՍԴ-ում ներկայումս կա երկու դատավոր, մյուսներն անդամներ են, հետեւաբար նոր ընտրություններով պետք է դատավորներ ընտրել, իսկ թե այդ պարագայում ինչ կլինի մյուսների ճակատագիրը՝ հայտնի չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին