Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    519
    527

  • RUB

    7,35
    7,55

Կարևոր իրադարձություններ

 

Եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում. «Հրապարակ»

17 Օգոստոս, 2019 08:22
Եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ նոր հարձակումներ են սպասվում։ Իշխանություններին խիստ զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ Հայաստանի եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների հայտարարությունը, եւ առաջիկայում ծրագրում են «անհնազանդության» համար կաթողիկոսին պատժել՝ կրկին ակտիվացնել «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը։

Առաջին «դաստիարակչական ապտակը» եղավ համահայկական խաղերի հանդիսավոր բացման միջոցառմանը, երբ կաթողիկոսին չհրավիրեցին։ Կոնվենցիան չընդունելու կոչը հոգեւոր առաջնորդների կողմից հնչել էր հուլիսի 26-ին, իսկ համահայկական խաղերի բացումն օգոստոսի 6-ին էր»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին