Կարևոր իրադարձություններ

Արա Աբրահամյանը պատրաստ է մրցել նույնիսկ իր եղբայրների հետ (տեսանյութ) armlur.am

16 Հոկտեմբեր, 2015 15:41
Արա Աբրահամյանը պատրաստ է մրցել նույնիսկ իր եղբայրների հետ (տեսանյութ)   armlur.am

Armlur.am-ը գրում է. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը օրեր առաջ հրավիրած մամլո ասուլիսում նախ ներկայացրեց միության 15-ամյա գործունեությունը, ապա հայտարարեց, որ մտադիր է նոր կուսակցություն ստեղծել և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ասուլիսից հետո «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել Ա. Աբրահամյանին:

-Պարո՛ն Աբրահամյան, մշտապես նշվում էր, որ Դուք քաղաքականություն եք մտնելու Ձեր եղբայրների հետ միասին: Նրանց հետ այդ հարցը քննարկե՞լ եք:

-Իմ եղբայրների հետ դեռ չեմ քննարկել, չգիտեմ: Եթե իրենք համաձայնեն…: Ես չգիտեմ` հիմա իրենք կհամաձայնե՞ն իրենց կուսակցությունները թողնել, գան, ինձ միանան: Կարող է՝ իրենք իրենց կուսակցություններով են ուզում առաջ գնալ:

-Այսինքն՝ Ձեր եղբայրների հե՞տ եք մրցելու, նաեւ Ստեփան Դեմիրճյանի, ով Ձեր խնամին է, Արթուր Բաղդասարյանի… 

-Գիտեք, ես բոլորի հետ մրցելու եմ, եթե իրենք իմ կողմնակիցը չեն: Մրցելու եմ ոչ թե կռվի դաշտում, այլ որ էս երկրի վիճակը լավ լինի:

-Օրինակ` ՕԵԿ-ն ու ՀԺԿ-ն դեմ են սահմանադրական փոփոխություններին, ինչպե՞ս եք իրենց հետ համագործակցությունը պատկերացնում:

-Բայց ես չասացի` ինչ-որ մեկի հետ համագործակցելու եմ կամ չեմ համագործակցելու: Մենք բացում ենք կուսակցություն, մենք մշակում ենք մեր գաղափարախոսությունը, մենք մշակում ենք մեր ծրագրերը: Դրանց մեջ շատ հստակ լինելու են` ովքեր են մեր անդամները, որ կորպորացիաներն են ներդրումներ կատարելու, ինչ մասշտաբով, եւ այդ ամեն ինչը պատրաստելուց հետո մենք կասենք` մեր դռները բաց են, եթե կհամագործակցեն մեզ հետ, մեծ ուրախությամբ մենք իրենց կընդունենք: Բոլորը, ովքեր մեզ հետ միասին կարող են օգնել այս երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավել, մյուս խնդիրները լուծել, կամ իրենց ծրագրի մի մասը կհամընկնի մեր ծրագրերի հետ, մենք կհամագործակցենք իրենց հետ: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին