Կարևոր իրադարձություններ

Երևանում բերման է ենթարկվել 13 քաղաքացի. «Կանեփ-կակաչ 2019»

16 Օգոստոս, 2019 11:40
Երևանում բերման է ենթարկվել 13 քաղաքացի. «Կանեփ-կակաչ 2019»

«Կանեփ-կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 15-ին, ժամը 23.30-ին, Երկաթուղայինների փողոցի մի հասցեից, ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 13 քաղաքացու:

Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մեկ կաթոցիչ` դեղնականաչավուն զանգվածով, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու ատրճանակ՝ պահունակներով, որից մեկը լիցքավորված է եղել 8, մյուսը` 7 փամփուշտներով: Հայտնաբերվել է նաև մեկ 7.6 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

 
 

Լրահոս

Դիտել ավելին