Կարևոր իրադարձություններ

Երևանում իրավապահները կանխել են զինված «ռազբորկան». կա 10-ից ավելի բերման ենթարկված

16 Օգոստոս, 2019 10:09
Երևանում իրավապահները կանխել են զինված «ռազբորկան». կա 10-ից ավելի բերման ենթարկված

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «Վստրեչի» խաչմերուկի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցող «ռազբորկան»:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով վնասազերծել և ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել մեկ տասնյակից ավելի անձանց, որոնց ինքնությունն, այս պահին, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում:

«Ռազբորկայի» վայրում հայտնաբերվել է Մակարով տեսակի 2 ատրճանակ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

 

Լրահոս

Դիտել ավելին