Կարևոր իրադարձություններ

Վարչապետի հանձնարարականով ԲՈԿ-ը կքննի ՀՊՏՀ ռեկտորի ատենախոսության շուրջ ծավալված քննարկումները

15 Օգոստոս, 2019 18:13
Վարչապետի հանձնարարականով ԲՈԿ-ը կքննի ՀՊՏՀ ռեկտորի ատենախոսության շուրջ ծավալված քննարկումները

Վարչապետի և ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով Բարձրագույն որակավորման կոմիտեն կձևավորի մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որը կզբաղվի ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական ատենախոսության շուրջ ծավալվող քննարկումներին։

Այս մասին նշված է Կոմիտեի ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության շուրջ ձևավորված լայնամասշտաբ քննարկումները, ձեզ ենք ներկայացնում ԲՈԿ-ի երկու փորձագետ մասնագետների գրախոսություններն այդ աշխատանքի վերաբերյալ։

 

Հավելենք նաև, որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով ԲՈԿ-ը պետք է համապարփակ քննարկի և տրամադրի ամբողջական տեղեկատվություն: Այդ նպատակով ԲՈԿ-ը ձևավորելու է մասնագետներից բաղկացած հանձնաժողով: Նորությունների մասին հավելյալ կտեղեկացնենք»,-ասված է ԲՈԿ տարածած հաղորդագրության տեքստում:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ի մի շարք դասախոսներ ռեկտորի պաշտոնակատարին մեղադրել են գրագողության համար՝ նշելով, որ նրա դոկտորական ատենախոսության մեջ խնդրահարույց մասեր կան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին