Կարևոր իրադարձություններ

Նինոծմինդայի մերձակայքում ՀՀ քաղաքացու ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

15 Օգոստոս, 2019 16:39
Նինոծմինդայի մերձակայքում ՀՀ քաղաքացու ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

Այսօր, օգոստոսի 15-ին ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան կորցնելով ինքնակառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Ավտոմեքենայում են եղել Հայաստանի քաղաքացիներ՝ ծնողներն իրենց երկու երեխաների հետ: Այս մասին հայտնում է jnews.ge-ն:

Վթարի հետևանքով երկու ուղևոր վնասվածք է ստացել և տեղափոխվել շրջանային հիվանդանոց:

Վթարի վայրում աշխատում են Վրաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

 

Լրահոս

Դիտել ավելին