Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ 13 նահանգ դատի է տվել Թրամփին

15 Օգոստոս, 2019 15:14
ԱՄՆ 13 նահանգ դատի է տվել Թրամփին

Վաշինգտոնի գլխավոր դատախազ Ռոբերտ Ֆերգյուսոնն ու ամերիկյան ևս 13 նահանգների ներկայացուցիչներ դատի են տվել Թրամփի վարչակազմին, որը սահմանափակում է օրինական ներգաղթյալների հոսքն ԱՄՆ և բարդացնում Green Card ստանալու  ընթացակարգը,- հաղորդում է The Hill-ը

«Նահանգները հայց են ներկայացրել ազգային անվտանգության հարցերով նախարարության դեմ, որը լայն  հնարավորություն է ստանում նվազեցնելու ներգաղթյալների ներհոսքը՝  սննդի և բժշկական կտրոնների սահմանափակման հիմքով»,- հաղորդում է նույն աղբյուրը:

Ֆերգյուսոնի կարծիքով՝ այդ սահմանափակումն անօրինական է, քանի որ դա փոխում է «պետական պատասխանատվություն» արտահայտության նախկին իմաստը: Իսկ սահմանափակումների հիմնավորումն այն է, որ դրանք խախտում են ԱՄՆ  քաղաքացիության և ներգաղթյալների մասին օրենքը:

Հայցին օժանդակել է նաև Վաշինգտոնի քաղաքապետ Ջեյ Ինսլին:

«Վաշինգտոնը միշտ կօժանդակի ներգաղթյալներին, և Թրամփի վարչակազմի կողմից ոչ մի գործողություն չի կարող փոխել այդ իրավիճակը»,- ասել է ԻՆսլին:

 

Լրահոս

Դիտել ավելին