Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    525,5
    533,5

  • RUB

    7,41
    7,61

Կարևոր իրադարձություններ

 

Կոնդում ապօրինի ծառահատման պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել

15 Օգոստոս, 2019 14:43
Կոնդում ապօրինի ծառահատման պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել

Օգոստոսի 14-ին՝ ժամը 9-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Կոնդում ապօրինի ծառահատում է, անհայտ անձինք դանակով և մահակներով հարձակվել են իրենց աշխատակիցների վրա: Երկու րոպե անց ստացվել է նոր ահազանգ. անհայտ քաղաքացին հայտնում էր, որ Ռուսթավելու փողոցում դանակահարություն է, մեկի ոտքին են խփել՝ արնհոսում է:  Մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Մեկ ժամ անց հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ 37-ամյա վարորդին և «ձախ ազդրի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ՝ նույն ՓԲԸ աշխատակից նրա եղբորը:

Բաժնի քրեական հետախույզների և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուսթավելու անվան դպրոցի բակում ապօրինի ծառահատման հետ կապված վիճաբանության ժամանակ ձեռքերով, ոտքերով և կտրող առարկայով եղբայրներին մարմնական վնասվածքներ են պատճառել Ռուսթավելու փողոցի բնակիչ 62-ամյա մի տղամարդ ու նրա 44-ամյա որդին, որոնք ժամը 10.05-ին բերման են ենթարկվել բաժին և տվել բացատրություններ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին