Կարևոր իրադարձություններ

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին ևս 2 մեղադրանք են առաջադրել

15 Օգոստոս, 2019 13:41
Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին ևս 2 մեղադրանք են առաջադրել

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրանք են առաջադրել ևս 2 քրեական գործով, հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը: Աթամբաևին մեղադրում են կոռուպցիայի մեջ: Երկու գործերն էլ վերաբերում են Կոյ Տաշ գյուղում հողատարածքների ձեռքբերմանը:

Այսպիսով, Ղրղզստանի նախագահը մեղադրվում է արդեն 10 գործով: Նրան մեղադրում են մի շարք ծանր հանցագործություններում, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, սպանություն, մահափորձ, պատանդառություն, օրենքի ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիրառում:

Հատուկ ծառայությունների փոխանցմամբ՝ Աթամբաևը պետական հեղաշրջում էր կազմակերպում:

 

Լրահոս

Դիտել ավելին