Կարևոր իրադարձություններ

Կոշտ վայրէջք կատարած Մոսկվա-Սիմֆերոպոլ ինքնաթիռում հայեր են եղել

15 Օգոստոս, 2019 13:19
Կոշտ վայրէջք կատարած Մոսկվա-Սիմֆերոպոլ ինքնաթիռում հայեր են եղել

Ռուսական Комсомольская правда պարբերականը հրապարակել է Մերձմոսկովյան շրջանում կոշտ վայրէջք կատարած A-321 ինքնաթիռի ուղևորների ցուցակը: Նրանց շարքում կա 7 հայ.

1. Հակոբյան Ստեփան
2. Առուստամյան Արթուր
3. Առուստամյան Էրիկ
4. Ավետիսյան Կարինա
5. Դավթյան Լիանա
6. Մուրադյան Գալինա
7. Ստրոկյան Վերա

Բարեբախտաբար, միջադեպի հետևանքով զոհեր չկան: 23 մարդ վնասվածներ է ստացել:

Թռիչքից հետո օդանավի շարժիչի մեջ թռչուններ էին մտել, և շարժիչը բռնկվել էր: Ինքնաթիռը վայրէջք էր կատարել եգիպտացորենի դաշտում: Անիվները կոտրվել էին:

Օդանավն իրականացնում էր Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթը:

 

Լրահոս

Դիտել ավելին