Կարևոր իրադարձություններ

Վարագ Սիսեռյանը հանդիպել է բնապահպանների հետ

15 Օգոստոս, 2019 13:03
Վարագ Սիսեռյանը հանդիպել է բնապահպանների հետ

Կառավարության շենքի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնապահպանները պատահաբար հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանին: Բնապահպանները Սիսեռյանին տեղեկացրել են, որ ցանկանում են  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել:

Սիսեռյանն իր հերթին նշեց, որ ինքը պատահաբար չի մոտեցել բնապահպաններին, քանի որ քիչ առաջ կարդացել է, որ իր հոր անվան հետ կապված հայտարարություն են արել: Պաշտոնյան նշել է, որ որոշ ժամանակ առաջ իրեն տեղյակ են պահել, որ Ամուլսարի հետ առնչություն ունենալու մասին նյութեր են շրջանառվել, մասնավորապես իր հոր մասին:

«Տիգրան Ավինյանին փոխանցել եմ, որ նման թեմա է շրջանառվում, նա էլ փոխանցել է համապատասխան մարմիններին: Ես նաև այն ժամանակ պատրաստվում էի այս թեմայի մասին պարզաբանում տալ: Ես պահելու բան չունեմ, եթե պահելու բան ունենայի, ապա չէի գա ու չէի կանգնի այստեղ: Իմ հայրը ընդհանրապես կապ չունի»,- ասել է  Սիսեռյանը և հավելել, որ եթե ինչ-որ մեկը ունի հստակ փաստեր, թող ներկայացնի:

Նշենք, որ Վարագ Սիսեռյանի հայրը Լիբանանի վարչապետի խորհրդականն է, և Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքողներից ոմանք նշում էին, որ Սիսեռյանի հայրը կապ ունի լիբանանյան ԷԼԼԱՐԴ ընկերության հետ:

«Ես հերքում եմ իմ կապը այդ ամենի հետ: Ես մրցույթի հետ նույնիսկ կապ չունեմ»,- ասել է Սիսեռյանը:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին