Կարևոր իրադարձություններ

Արոնյանը դարձավ արագ և կայծակնային մրցաշարերի հաղթող. Grand Chess Tour St. Louis 2019

15 Օգոստոս, 2019 12:07
Արոնյանը դարձավ արագ և կայծակնային մրցաշարերի հաղթող. Grand Chess Tour St. Louis 2019

Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվեց Grand Chess Tour մրցաշարը: Հիշեցնենք՝ արագ շախմատի մրցումներից հետո Լևոն Արոնյանն առաջատարն էր, սակայն կայծակնային շախմատի առաջին օրվա պարտիաներից հետո շախմատիստը զիջել էր դիրքերը: կայծակնային շախմատի մրցաշարի երկրորդ օրն Արոնյանն ավելի լավ հանդես եկավ: Նա տարավ 3 հաղթանակ, կրեց 2 պարտություն և 4 խաղ ավարտեց ոչ-ոքի: Վերջնարդյուքնում, հաշվի առնելով նաև արագ շախմատի մրցաշարի արդյունքը,  Արոնյանը հավաքեց 22 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է չինացի Դին Լիժենը, իսկ երրորդ տեղում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է։ Երկու շախմատիստների ակտիվում էլ 21․5 միավոր է։

Սենթ-Լուիսի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար, որից 37,5 հազարը կտրվի հաղթողին: Grand Chess Tour-ի՝ դասական շախմատի հաջորդ մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 15-ից 30-ը, դարձյալ Սենթ-Լուիսում։

 

Լրահոս

Դիտել ավելին