Կարևոր իրադարձություններ

Վայոց ձորի մարզի Շատին գյուղում արջը վնասել է խաղողի այգու բերքն ու վազերը

15 Օգոստոս, 2019 11:48
Վայոց ձորի մարզի Շատին գյուղում արջը վնասել է խաղողի այգու բերքն ու վազերը

Օգոստոսի 14-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 11-րդ փողոցի թիվ 24 տան այգում 1 շաբաթ շարունակ արջը պարբերաբար վնասում է խաղողի վազերը և բերքը. անհրաժեշտ է օգնություն:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահի օգնականին և Եղեգիս համայնքի ղեկավարին:

Պարզվել է, որ ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 21:30-ի սահմաններում արջը վնասել է խաղողի այգու բերքն ու վազերը:

 

Լրահոս

Դիտել ավելին