Ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ակցիա է ընթանում ՀՀ կառավարության դիմաց: Երեկ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Քննչական կոմիտեի կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը հայտարարեց, որ հանքի շահագործման կամ դրա արգելքի վերաբերյալ որոշումը կայացնելու է կառավարությունը:
ՔԿ-ն պարզապես հայտնում է, որ ՀՀ ՔՕ-ի 282-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քրեական հետապնդման հիմքեր չկան: