Կարևոր իրադարձություններ

A-321 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ժուկովսկի օդանավակայանում

15 Օգոստոս, 2019 10:35
A-321 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ժուկովսկի օդանավակայանում

Մերձմոսկովյան շրջանի Ժուկովսկի օդանավակայանում կոշտ վայրէջք է կատարել «Ուրալյան ավիաուղիներին» պատկանող A-321 ուղևորատար ինքնաթիռը, հաղորդում է РИА Новости-ն:

Թռիչքից հետո օդանավի շարժիչի մեջ թռչուններ են մտել, և շարժիչը բռնկվել է:

Վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և հայտնվել եգիպտացորենի դաշտում: Բոլոր շասսիները կոտրվել են: Ինքնաթիռում 233 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամները: Նրանք բոլորը տարհանվել են: 10 մարդ վնասվածքներ է ստացել: Այլ տեղեկություններով՝ 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Հրշեջները մարել են կրակը: Օդանավն իրականացնում էր Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթը:

 

Լրահոս

Դիտել ավելին