Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանն Արյունաբանական կենտրոնում ներկա է եղել «Ջոեֆ Ջիպսի Կինգս Ֆեմիլի» խմբի երգիչ-կիթառահարի փոքրիկ մենահամերգին

14 Օգոստոս, 2019 22:17
Աննա Հակոբյանն Արյունաբանական կենտրոնում ներկա է եղել «Ջոեֆ Ջիպսի Կինգս Ֆեմիլի» խմբի երգիչ-կիթառահարի փոքրիկ մենահամերգին

ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը օգոստոսի 14-ին ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ներկա է եղել«Ջոեֆ Ջիպսի Կինգս Ֆեմիլի» խմբի երգիչ և կիթառահար Ջոզեֆ Ֆարժիերի փոքրիկ մենահամերգին, որը կազմակերպվել էր երգչի և «Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության շրջանակներում։

«Այն հնչյունները, որոնք հնչում են կիթառից, դաշնամուրից կամ այլ երաժշտական գործիքից, կարող են հասնել երեխայի ականջին՝ հնարավորությունստեղծելով ապրել առողջ և երջանիկ»,- ասել է Ջոզեֆը` շեշտելով, որ երաժշտությունը կարողանում է բուժել, և շատ կարևոր է այն դարձնել բուժման ու երջանիկ լինելու միջոց։

Աննա Հակոբյանի ղեկավարությամբ գործող «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամը ներկայում քաղցկեղը հաղթահարելու ճանապարհինաջակցում է մինչև 25 տարեկան ավելի քան 200 երեխայի և երիտասարդի:
 

Լրահոս

Դիտել ավելին