Կարևոր իրադարձություններ

«Գործը ծայրից ծայր կեղծված է, ապացույցները կեղծված են»․ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը

14 Օգոստոս, 2019 20:09
«Գործը ծայրից ծայր կեղծված է, ապացույցները կեղծված են»․ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր՝ օգոստոսի 14-ին, «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստի ժամանակ հայտարարությամբ հանդես եկավ՝ պնդելով, որ այս գործը կեղծ է։

«Կեղծ մեղադրանքներով հանցավոր ռեժիմի ժամանակ կարված գործը շարունակում ենք այսօր այստեղ լսել, իբր թե այդ տվյալների հիման վրա ուզում ենք ճշմարտությունը բացահայտել։ Սպանության մասին մեղադրանքներն ամենակեղծվածն են, որովհետեւ հասկանալի է, որ դրանք ամենածանր մասն է մեղադրանքի։ Հաստատում ենք, որ հատկապես այդ մասով պետք է կոմպլեքս քննություն կատարվի։ Ռեժիմի ժամանակ կատարված քննությունը եւ ներկայացված մեղադրանքը չի կարող արդարադատության համար հիմք եւ ելակետ ծառայել։

Բոլորիս համար ակնհայտ է, որ Յուրի Տեփանոսյանին սառնասրտորեն, քաղաքական նպատակներով զոհաբերել են, խիստ կասկածելի հանգամանքներում մահացել է Գագիկ Մկրտչյանը։

Ես հայտարարում եմ, որ գործը ծայրից ծայր կեղծված է, ապացույցները կեղծված են, այս գործը քննած պաշտոնյաները պետք է պատասխանատվության ենթարկվեն, այդ օրը շուտով գալու է, թող ոչ մեկ չմտածի, որ կարող է պատասխանատվությունից խուսափել։ Իսկ Յուրի Տեփանոսյանին եւ Գագիկ Մկրտչյանին սպանածներն ավելի խիստ են պատժվելու»,-նշեց նա։  

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին