Կարևոր իրադարձություններ

Մեկ հասարակ հարցը կօգնի հասկանալ, թե որքան երջանիկ եք դուք հարաբերություններում

16 Հոկտեմբեր, 2015 15:32
Մեկ հասարակ հարցը կօգնի հասկանալ, թե որքան երջանիկ եք դուք հարաբերություններում

Որպեսզի հասկանաք որքան ամուր է ձեր կապը սիրելիի հետ, պետք է պատասխանել միայն մեկ հարցի՝ որքան հաճախ եք դուք միասին լիաթոք ծիծաղում:Ըստ կատարված ուսումնասիրությունների արդյունքների՝ նրանք, ովքեր հաճախ են միասին ծիծաղում, ավելի ամուր հարաբերություններ ունեն:

Հյուսիսային Կարոլինայի համալսարանն ուսւոմնասիրություններ է կատարել, որոնց մասնակցել են 71 զույգեր: Նրանց խնդրել են պատմեն առաջին հանդիպման մասին: Այդ ընթացքում մանսագետներն ուշադրություն են դարձրել այն երևույթի վրա, թե որքան հաճախ են զույգերը ծիծաղել առանձին և միասին:

Նրանց հարաբերությունները, ովքեր միասին են ծիծաղել մասնագետներն ավելի ամուր են անվանել:Այս զույգերը, որոնք միասին էին ծիծաղում, ավելի երջանիկ են և գոհ են իրենց հարաբերություններից:Գիտնականները կարծում են, որ միասին ծիծաղելն օգնում է բարելավել հարաբերությունները, դարձնելով դրանք ավելի ամուր և ներդաշնակ: 

 

Լրահոս

Դիտել ավելին