Կարևոր իրադարձություններ

Անապայում հանգստացող 39-ամյա հայը հարձակվել է հրաձգարանի աշխատակցուհու վրա և զենքով հարվածել նրա ճակատին

14 Օգոստոս, 2019 15:53
Անապայում հանգստացող 39-ամյա հայը հարձակվել է հրաձգարանի աշխատակցուհու վրա և զենքով հարվածել նրա ճակատին

Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում ձերբակալվել է 39-ամյա Սուրեն Գելոյանը, որը քաղաքի հրաձգարաններից մեկում հարձակվել էր աշխատակցուհու վրա՝ իր կրակելու ցանկությունը մերժելու համար, հայտնում է life.ru-ն:

Նա այժմ գտնվում է ՆԳՆ բաժանմունքում՝ հարցաքննության: Նշվում է, որ նա իր մեղքը խոստովանել է:

Նշվում է, որ Գելոյանը մեղայականով բաժանմունք է ներկայացել, երբ իմացել է, որ իր նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Հարևան Կրիմսկ քաղաքի բնակիչ Գելոյանն Անապայում հանգստանալիս է եղել և որոշել է ընկերների հետ կրակել հրաձգարանում: Սակայն աշխատակցուհին մերժել է նրան, քանի որ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Այդ ժամանակ տղամարդը սկսել է ջարդուփշուր անել այն ամենը, ինչ ընկել է ձեռքի տակ: Նա անգամ զենքով հարվածել է աղջկա ճակատին, հայտնում է kuban.kp.ru-ն:

Միջադեպից հետո աղջիկը ոստիկանություն է դիմել, ինչից հետո սկսել է սպառնալիքներ ստանալ Գելոյանի հարազատներից, որոնք պահանջել են հետ վերցնել դիմումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին