Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում ВАЗ 2105-ը բախվել է երկաթե պատնեշին և հայտնվել ձորակում. կան տուժածներ․ Shamshyan.com

13 Օգոստոս, 2019 22:22
Գեղարքունիքի մարզում ВАЗ 2105-ը բախվել է երկաթե պատնեշին և հայտնվել ձորակում. կան տուժածներ․ Shamshyan.com

Օգոստոսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Վասիլ Խ.-ն իր վարած ВАЗ 2105 մակնիշի 36 DV 368 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող երկաթյա պատնեշին և հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 30-ամյա Անուշ Բ.-ն, 3-ամյա Սիրանուշ Հ.-ն, 2-ամսական Բորիս Հ.-ն, 59-ամյա Սիլվա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Լրահոս

Դիտել ավելին