Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,29
    7,49

Կարևոր իրադարձություններ

 

Դիլիջանի անտառից վառելափայտ ձեռք բերելու փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր

13 Օգոստոս, 2019 21:59
Դիլիջանի անտառից վառելափայտ ձեռք բերելու փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր

Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին, հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն:

Անտառային գոտիներում պարբերաբար կատարվող շրջայցերից զատ, ոստիկանները հետամուտ են նաև քաղաքացիների արձագանքներին, ինչպես նաև անպատասխան չի մնում որևէ դիմում-բողոք, լրատվական կայքի որևէ հրապարակում:

Օգոստոսի 12-ին «hetq.am» լրատվական կայքում. «…փայտով բարձված մեքենան Սևան-Երևան մայրուղուց թեքվեց դեպի Գավառ» վերտառությամբ հրապարակված հոդվածի հիման վրա ձեռնարկված միջոցռումների արդյունքում պարզվել է, որ Դիլիջանի Կալինինի փողոցի 39-ամյա մի բնակիչ հուլիսին Դիլիջանի անտառից ձեռք բերած վառելափայտը օգոստոսի 12-ին իր «ՈւԱԶ» մակնիշի մեքենայով տեղափոխել է Գավառ և վաճառել տեղի բնակիչներից մեկին:

Փայտանյութը հայտնաբերվել է: Դիլիջանցի 39-ամյա տղամարդը վառելափայտի ձեռքբերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին