Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    474,5
    478

  • EUR

    522,5
    530,5

  • RUB

    7,29
    7,49

Կարևոր իրադարձություններ

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի գործով Մելիք Մանուկյանը տուժող է ճանաչվել

13 Օգոստոս, 2019 21:17
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի գործով Մելիք Մանուկյանը տուժող է ճանաչվել

 Երևան-Սևան ավտոճանապարհին օգոստոսի 2–ին տեղի ունեցած պայթյունի գործով Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանը տուժող է ճանաչվել։

Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019 թվականի օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատակիցների և Ազգային անվտանգության ծառայության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում ձեռք են բերվել անհերքելի և քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք ապացույցներ, որոնց հիման վրա՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին