Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ում նոր պրոռեկտորներ են նշանակվել

13 Օգոստոս, 2019 19:53
ԵՊՀ-ում նոր պրոռեկտորներ են նշանակվել

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով ճշգրիտ և բնագիտական մասնագիտություններ գծով պրոռեկտոր է նշանակվել  Ռաֆայել Բարխուդարյանըիսկ համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր՝ Արթուր Իսրայելյանը

Ռաֆայել Բարխուդարյանն ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետը, 2004-2007 թթսովորել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում:

2004-2007 թթեղել է Մաթեմատիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատողիսկ 2005-2007 թթ.՝ ԵՊՀ օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնի դասախոս: 2007-2011 թթնա զբաղեցրել է Մաթեմատիկայի ինստիտուտի գիտական քարտուղարի պաշտոնըիսկ 2011-2014 թթեղել է ինստիտուտի փոխտնօրենը: 2014-2019 թթՌաֆայել Բարխուդարյանը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտըՌաֆայել Բարխուդարյանը ԵՊՀ ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ է:

Արթուր Իսրայելանն ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը: 1999-2000 թթ. նա Դամասկոսի արաբերեն լեզվի ինստիտուտում մասնակցել է օտարերկրացիների համար նախատեսված հատուկ դասընթացին: 2002-2004 թթ. սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի մագիստրատուրայում:

Արթուր Իսրայելյանը 2008 թվականից ԵՊՀ արաբագիտության ամբիոնի դասախոս է: 2010-2014 թթնա եղել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի արևելյան լեզուների ամբիոնի հիմնադիր-վարիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին