Կարևոր իրադարձություններ

Վալերիյ Օսիպյանն ու ՉԺՀ դեսպանը քննարկել են ոստիկանության համակարգի բարեփոխումները (լուսանկարներ)

13 Օգոստոս, 2019 19:33
Վալերիյ Օսիպյանն ու ՉԺՀ դեսպանը քննարկել են ոստիկանության համակարգի բարեփոխումները (լուսանկարներ)

Օգոստոսի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:


Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը կարևորեց հայ-չինական սերտ հարաբերությունները, որի շրջանակում ակտիվ համագործակցություն կա երկու երկրների իրավապահ կառույցների միջև:


Ոստիկանության պետը խոսեց ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների մասին: Կողմերը քննարկեցին նոր ստեղծվելիք օպերատիվ կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Թիան Էրլունը նշեց, որ ավելացել է Հայաստան մեկնող չինացի զբոսաշրջիկների թիվը: Նրանց անվտանգ հանգիստն ապահովում են հայ ոստիկանները, որոնց ծառայությունը չափազանց կարևոր և գնահատելի է:
Հանդիպմանը Թիան Էրլունը ներկայացրեց դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին: 


Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց նրան՝ պատասխանատու պաշտոնի նշանակվելու կապակցությամբ ու մաղթեց բարի և արդյունավետ ծառայություն:
ՀՀ ոստիկանության պետը ջերմ բարեմաղթանքներ ու շնորհակալական խոսքեր փոխանցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նախորդ ռազմական կցորդին, որն ավարտել է ծառայությունը Հայաստանում: Նա Վալերիյ Օսիպյանի հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, որը հանձնվեց դեսպանին: 


Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 

 

Լրահոս

Դիտել ավելին