Կարևոր իրադարձություններ

Նախարարությունն առաջարկում է լուծարել չորս գիշերօթիկ հաստատություն

13 Օգոստոս, 2019 15:04
Նախարարությունն առաջարկում է լուծարել չորս գիշերօթիկ հաստատություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

Այս մասին տեղեկացանք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:

«Կազմակերպությունների լուծարումից գոյացած դրամական միջոցներն ամբողջությամբ կհատկացվեն ՀՀ  մարզերում և Երևան քաղաքում խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքը կազմակերպելու նպատակով Երևանում և մարզերում անհրաժեշտ թվով ճգնաժամային կենտրոնների, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության, ինչպես նաև նշված հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերին»,- նշված է նախագծում:

 

Լրահոս

Դիտել ավելին