Կարևոր իրադարձություններ

Ադրբեջան անցած զինծառայողի մորը տեղափոխել են հիվանդանոց, հայրը մեկնել է Արցախ. մանրամասներ

13 Օգոստոս, 2019 12:53
Ադրբեջան անցած զինծառայողի մորը տեղափոխել են հիվանդանոց, հայրը մեկնել է Արցախ. մանրամասներ

Օգոստոսի 12-ին, ժամը 12-ի սահմաններում 2000 թվականին ծնված զինծառայող Արայիկ Ղազարյանը  լքել է մարտական դիրքը: Արայիկ Ղազարյանը բանակ էր զորակոչվել 2019 թ. Հունվարին:

19-ամյա Արայիկ Ղազարյանը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղից է: Shabat.am-ի հետ զրույցում  Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն ասաց.

«Երեկ երեկոյան ժամը 5-ի սահմաներում մենք արդեն տեղեկացանք եղելության մասին, ծնողներին տեղեկացրել էին զորամասից՝ ասելով, որ իրենց որդին լքել է սահմանը:

Հայրը լուրը լսելու պես անմիջապես մեկնեց Ղարաբաղ, իրենք  երկու եղբայրներ են: Արայիկի մեծ եղբայրը պայմանագրային զինծառայող է,  իսկ մայրը վատառողջ կին է, չէինք ցանկանում միանգամից ասել, և որոշեցինք, որ մոր եղբայրը նախապես խոսի, քրոջ հետ տրամադրի և թող ասի՝ հակահետախուզական վերջին աշխատանքների ընթացքում մառախուղ է եղել ճանապարհը շփոթել է և հայտնվել է հակառակորդի թիրախում: Երբ մայրը իմացավ, զգացողությունը վատացավ, տեղափոխեցինք հիվանադանոց:

Եղբորը դիրքերից անմիջապես իջեցրել են և տարել  կայազոր, երեկոյան մնացել է կայազորում,  թույլ չէին տվել որ գա, մենք էլ չենք խոսել հետը: Այսօր առավոտյան էլ տեղափոխել են  Ղարաբաղ քննության: Երկու եղբայրներ հեռախոսազանգեր, հաղորդագրություններ ունեն հիմա պետք է ստուգեն , թե ինչ պարունակություն ունի երկու եղբայրների խոսակցությունները»:

Ստեփանյանի խոսքով Արայիկը  20 օր առաջ արձակուրդ է եկել, ասել է, որ ամեն ինչ լավ է, իսկ ծնողներն ասել են, , որ իրենց որդու հետ գրեթե ամեն օր  խոսել են, վերջին անգամ դեպքից մի 3 օր առաջ են խոսել:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին