Կարևոր իրադարձություններ

Աթամբաևին պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել

13 Օգոստոս, 2019 12:23
Աթամբաևին պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել

 Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օզորբեկ Օպումբաևը երկրի նախին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրել է պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: «Աթամբաևին արյուն էր պետք, ես բացահայտ հայտարարում եմ: Նրան արյուն էր պետք պետական հեղաշրջման համար»,- հայտարարել է նա: Օպումբաևի խոսքով՝ նախկին նախագահը պատրաստվել է իր նստավայրի մոտ բախման. նրա առանձնատանը զենքի պահեստ են գտել, իսկ տան երրորդ հարկն ամրացված է եղել ինչպես զինվորական բունկեր՝ պաշտպանության համար:

Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարն Աթամբաևին մեղադրել է նաև հատուկջոկատայինների ուղղությամբ կրակելու համար: Ավելի վաղ Աթամբաևը խոստովանել էր, որ իրեն ձերբակալելու փորձի ժամանակ զենք է կիրառել, բայց փորձել է «չկրակել տղաների վրա»:

Նա նաև ափսոսանք է հայտնել, որ բազմաթիվ անմեղ մարդիկ են տուժել: 


 

Լրահոս

Դիտել ավելին