Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

 

«Ներքին համոզմունք ունեմ, որ ուղղակի մոլորվել է». Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին

13 Օգոստոս, 2019 11:49
«Ներքին համոզմունք ունեմ, որ ուղղակի մոլորվել է». Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին

«Այս փուլում դեռ իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,- այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին:

Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների հետևանքով՝ Տոնոյանը կոչ արեց կուլ չգնալ ադրբեջանական քարոզչամեքենային, առավել ևս՝ չտարածել այդ տեղեկությունները:

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ քայլեր են արվում՝ հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ, Տոնոյանը նշեց, որ աշխատանքները սկսել են, համապատասխան միջազգային կառույցներին դիմել են: Նախարարն ասաց, որ դեռ չի կարող ասել՝ զինծառայողը հոգեբանորեն էլ է մոլորվել, թե ոչ, դա պարզ կլինի աշխատանքի արդյունքում, միաժամանակ կոչ արեց Ադրբեջանի կոլեգաներին՝ տեղեկատվական աշխատանքը դադարեցնել:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին