Կարևոր իրադարձություններ

Բախվել են Lada-ն ու բեռնատար ЗИЛ-ը, որը կողաշրջվել է. կան վիրավորներ. Shamshyan.com

13 Օգոստոս, 2019 10:41
Բախվել են Lada-ն ու բեռնատար ЗИЛ-ը, որը կողաշրջվել է. կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Lada մակնիշի 36 GD 428 համարանիշի և ЗИЛ մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա՝ վնասելով այն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ որ վթարի վայրի մոտով անցնում էր արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով կանգնեց, ոստիկաններից հետաքրրքվեց վիրավորների որպիսությամբ և հայտնեց՝ եթե կարիք կա փրկարարների, տղաները կարող են մոտենալ։ Ոստիկանները նախարարին զեկուցեցին, որ փրկարարները նշված վթարում գործողություններ չունեն անելու։

 

Լրահոս

Դիտել ավելին