Կարևոր իրադարձություններ

Քաղցած արջերը Կամչատկայում արգելափակել են զբոսաշրջիկների ճանապարհը

12 Օգոստոս, 2019 23:11
Քաղցած արջերը Կամչատկայում արգելափակել են զբոսաշրջիկների ճանապարհը

ՌԴ-ի հեռավոր Կամչատկայի Խակիցին գետի մոտակայքում տասնյակ քաղցած արջեր արգելափակել են զբոսաշրջիկների ճանապարհը: Այս մասին հաղորդել է Կրոնոցկիի արգելանոցի պաշտոնական կայքը:  Զբոսաշրջիկների երթուղիներում մոտ 70  ագրեսիվ արջեր են նկատվել:  Նման պահվածքի պատճառը գետում ձկնապաշարի սակավությունն է:  Արգելոցի տնօրենի խոսքերով՝ եթե ձկնապաշարների վերականգնման խնդիրը չլուծվի, ապա զբոսաշրջային ծրագրերը պետք է փակվեն:

«Սա, իհարկե, տնտեսական և զբոսաշրջային վայրի վարկանիշի կորուստների կբերի, սակայն մարդկանց և կենդանիների անվտանգությունը մեզ համար ամենաառաջնայինն է»,- նշել է արգելոցի տնօրենը:
 

Լրահոս

Դիտել ավելին