Կարևոր իրադարձություններ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը չի կարող վերահսկել լիցքավորման քարտերի վերավաճառքի գինը. հայտարարություն

12 Օգոստոս, 2019 21:07
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը  չի կարող վերահսկել լիցքավորման քարտերի վերավաճառքի գինը. հայտարարություն

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը վերալիցքավորման քարտերի չպատճառաբանված թանկության մասին հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սպասարկման կետերից դուրս, հատկապես՝ հեռավոր զորամասերի մոտակայքում, լիցքավորման քարտերի վերավաճառքի անհիմն բարձր գների մասին:

Պաշտոնապես հայտնում ենք, որ Ընկերությունն այդ քարտերի մեծածախ վաճառքն իրականացնում է 5% զեղչով. 1,000 դրամանոցը՝ 950, և 500 դրամանոցը՝ 470 դրամով՝ ողջամիտ եկամուտ ապահովելով առևտրի կետերի համար:

Մեր նպատակը վերջնական սպառողի համար որևէ հավելյալ ծախս չառաջացնելն է: Սակայն փաստ է, որ գործարար աշխարհի ոչ բոլոր ներկայացուցիչներն են նույն կերպ մտածում: Հասկանալիորեն, «Ղարաբաղ Տելեկոմը» չի կարող ու նաև իրավասություն չունի մանրածախ կետերում վերահսկել վերալիցքավորման քարտերի գները: Նշված տհաճ երևույթից խուսափելու համար առաջարկում ենք լիցքավորումը կատարել Ընկերության կայքից, կամ առկա վճարային  համակարգերով, որոնք հասանելի են հետևյալ հղումներով.

http://pay.kt.am/, http://www.kt.am/hy/online-payment/117/»: 


 

Լրահոս

Դիտել ավելին