Կարևոր իրադարձություններ

Տղան փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

12 Օգոստոս, 2019 20:31
Տղան փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

Օգոստոսի 12-ին` ժամը 15:26-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա գտնվող քաղաքացին ունի հոգեբանի կարիք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի և ոստիկանության աշխատակիցների ուժերով կանխվել է Վարազդատ Խ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը:

 

Լրահոս

Դիտել ավելին