Կարևոր իրադարձություններ

Կին գրպանահատը թիվ 46 երթուղու ավտոբուսում դրամապանակ է գողացել

12 Օգոստոս, 2019 17:55
Կին գրպանահատը թիվ 46 երթուղու ավտոբուսում դրամապանակ է գողացել

Օգոստոսի 10-ին՝ ժամը 15:43-ին, մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որում եղել է դրամ և քարտեր:

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տվյալներ և տարել բացատրական աշխատանք, որի շնորհիվ բաժին է ներկայացել Դրոյի փողոցի բնակիչ 61-ամյա մի կին և տվել խոստովանական բացատրություն, որ գողությունն ինքն է կատարել:
Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին