Կարևոր իրադարձություններ

Կազանում ձերբակալել են քրեական հեղինակություն Ռաշիդ Ջամբուլսկուն

12 Օգոստոս, 2019 15:18
Կազանում ձերբակալել են քրեական հեղինակություն Ռաշիդ Ջամբուլսկուն

Կազանում ձերբակալել են քրեական աշխարհի հերթական հեղինակությանը՝ Ռաշիդ Խաչատրյանին, ով ավելի հայտնի է Ռաշիդ Ջամբուլսկի մականունով։ Նախկինում նա եղել է Օրենբուրգի «զոն նայողը»: Նրան կասկածում են գումար շորթելու մեջ։

Ինչպես հայտնում է Բիզնես օնլայն կայքը, ձերբակալման մանրամասները գաղտնի են պահվում։ Լրատվամիջոցի  սեփական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Խաչատրյանը, 2018 թվականին ազատ արձակվելով Կրասնոյարսկի գաղութից, ժամանել է Թաթարստան և գումար պահանջել գործարարներից մեկից։

Այժմ քրեական հեղինակությունը գտնվում է Կազանի մեկուսարանում։ Վաղը նա կդառնա 53 տարեկան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին