Կարևոր իրադարձություններ

Արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն. ՀԲՃ

12 Օգոստոս, 2019 15:00
Արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն. ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես լողացած արագիլը չի կարողանում ոտքի վրա կանգնել: Տեսանյութին կից հետևյալ գրառումն է կատարել.

«Կներեք այս դաժան պահը հրապարակելու համար, բայց արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն։ Իրենց պատճառով են աղտոտվել գետերն ու դրենաժային ջրանցքները, որտեղից սնվելու ժամանակ յուղանաման զանգվածն ամբողջովին աղտոտել է հարյուրավոր արագիլների, որոնք չեն կարողանում թռնել, ինքնուրույն կերակրվել և կերակրել իրենց ձագերին՝ փաստացի հասնելով մահվան դուռը։ Կամավորներն ամեն ինչ անում են, բայց դա ամենևին էլ բավական չէ։ Ոչ մեկս չգիտենք, թե քանի արագիլ է այս մեկի նման մահացել վերջին մեկ ամսվա ընթացքում»։

Տեսանյութն արված է 2019թ. օգոստոսի 4-ին Հովտաշենում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին