Կարևոր իրադարձություններ

Սևանա լճում 25-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել

12 Օգոստոս, 2019 14:46
Սևանա լճում 25-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել

Օգոստոսի 11-ին` ժամը 13:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Լագունա լողափ»-ին քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը քաղաքացիներից մեկը (13 տարեկան) ջրից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարները ջրից դուրս են բերել Ս.Բ.-ի (25 տարեկան) դին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին