Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Շահումյան փողոցում. հարևաններն ահազանգել են ոստիկանություն

12 Օգոստոս, 2019 12:45
Կրակոցներ Շահումյան փողոցում. հարևաններն ահազանգել են ոստիկանություն

Օգոստոսի 11-ի երեկոյան կրակոցներ են հնչել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան փողոցում, հայտնում է ոստիկանությունը:

Ինչ-որ անձինք մեքենաներով եկել են բակ, տնից դուրս կանչել բնակիչներին, ինչից հետո սկսվել է հայհոյախառն վեճ: Վեճի մի կողմը ընտանիքի անդամներ են եղել՝ ամուսիներն ու նրանց որդին։

Քիչ անց մասնակիցներից մեկն իր մոտ եղած ատրճանակով մի քանի անգամ օդ է կրակել։

Անհանգստացած հարևաններն էլ ահազանգել են ոստիկանություն։

Իրավապահները պարզել են միջադեպի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ կրակողի ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին