Կարևոր իրադարձություններ

Շարունակում են համագործակցել մայրաքաղաքի վարչական շրջաններն ու ՀՀ մարզերը (լուսանկարներ)

07 Հոկտեմբեր, 2015 13:51
Շարունակում են համագործակցել մայրաքաղաքի վարչական շրջաններն ու ՀՀ մարզերը (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության շրջանակում հոկտեմբերի 6-ին մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը, վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի գլխավորությամբ, մեկնել էր սահմանամերձ Տավուշի մարզի Տավուշ գյուղական համայնք: Այցի շրջանակում կայացել են Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակության և Տավուշի գյուղապետարանի աշխատակազմերի միջև երկկողմ հանդիպումներ:

Տավուշի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից պատրաստակամություն է հայտնել համատեղ մշակելու համագործակցության ընդլայնված ծրագրեր, ինչպես նաև հետամուտ լինելու դրանց իրագործմանը: Միաժամանակ կողմերը քննարկել են աշխատակազմերի միջև փորձի փոխանակման, սոցիալական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Այցի շրջանակներում Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար գյուղական համայնքի բնակիչներին, որպես սոցիալական աջակցություն, նվիրաբերել է հագուստ, իսկ դպրոցականներին` նաև պայուսակներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին