Կարևոր իրադարձություններ

Մեծամորում բացվեց Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հուշարձան

12 Օգոստոս, 2019 12:12
Մեծամորում բացվեց Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հուշարձան

Այսօր Մեծամորում բացվեց Ապրիլյան պատերազմում զոհված Սաշա Գալստյանի և մյուս զինծառայողների հուշարձան:

Հուշարձանի հեղինակ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հուշարձանը նախագծվել է՝ հաշվի առնելով հավիտենության խորհուրդը, հայրենասիրության ու նվիրման գաղափարը:

«Սաշայի ծնողի ու մեր կողմից նախաձեռնվեց ստեղծել մի հուշարձան, որը կմիավորի մեր ժողովրդին ու մեր հերոսներին: Սա միասնականության նպատակ է հետապնդում, որ այս հիշողությունը կենդանի մնա ու երիտասարդների կյանքը հետագա սերունդների համար օրինակ ծառայի»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին