Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի ԱԱԽ քարտուղարը ժամանում է Հայաստան

12 Օգոստոս, 2019 11:50
Ռուսաստանի ԱԱԽ քարտուղարը ժամանում է Հայաստան

Այսօր երկօրյա այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Նրա այցը կշարունակվի մինչև վաղը, ինչի մասին հայտնել է ռուսական կողմը։

Երևանում երկու երկրների պաշտոնյաների մասնակցությամբ տեղի են ունենալու անվտանգության ոլորտի հարցերով խորհրդակցություններ։ Դրանց մասնակցելու են երկու երկրների անվտանգության խորհուրդների, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Պատրուշևը Հայաստան է ժամանելու ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով։ Ինքը՝ Գրիգորյանը, Ռուսաստան էր այցելել  նախորդ տարի։ Մոսկվայում նա գործընկերոջ հետ քննարկել էր տարածաշրջանային և ազգային անվտանգության հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին