Կարևոր իրադարձություններ

Երևանից Մոսկվա պլանավորված չվերթը չի իրականացվել

12 Օգոստոս, 2019 10:28
Հեղինակ՝ Քաղավիացիայի կոմիտե
Երևանից Մոսկվա պլանավորված չվերթը չի իրականացվել

Քաղավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Հարգելի հետևորդներ,

Այսօր, օգոստոսի 12-ին Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը, չի կատարել պլանավորված չվերթը, օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է Utair ավիաընկերության Հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սնունդով»:

 
 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին