Կարևոր իրադարձություններ

Ալաբայ ցեղատեսակի իր շանը Մեդվեդևը Այկ է կոչել

11 Օգոստոս, 2019 20:25
Ալաբայ ցեղատեսակի իր շանը Մեդվեդևը Այկ է կոչել

Թուրքմենիայի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ալաբայ ցեղատեսակի շան ձագ է նվիրել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, որը շնիկին անվանել է Այկ: Այժմ շունը ապրում է ՌԴ վարչապետի՝ Օդինցովոյում գտնվող նստավայրում:

«Բոլոր նրանց, ովքեր հետաքրքվում է Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի նվիրած շան ճակատագիրը. սա Այկն է, նա 4 ամսական է, ապրում է Գորկիներում»,- գրել է Մեդվեդևը «Վկոնտակտե»-ի իր էջում:

Թուրքմեն առաջնորդը Մեդվեդևին շան ձագը նվիրել էր, երբ վերջինս այս տարվա մայիսին այցելել էր Աշխաբադ: ՌԴ վարչապետը ժամանել էր Աշխաբադ՝ ԱՊՀ երկրների վարչապետերի Խորհրդի նիստին մասնակցելու և զարմացած էր մնացել այդպիսի անակնկալ նվերից: 

 

Լրահոս

Դիտել ավելին